Բրազիլիայի նախագահն ապաքինվել է կորոնավիրուսից
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ում մոտ ավելի վաղ հայտնաբերել էին կորոնավիրուսը, հայտնել է, որ CAVID-19-ի իր նոր թեստը բացասական է եղել:
Բրազիլիայի նախագահի մոտ հիվանդությունը հայտնաբերվել էր հուլիսի 7-ին։ Երկրի ղեկավարի հանձնած բոլոր թեստերը մինչ օրս ցույց են տվել նրա մոտ վիրուսի առկայությունը։
«RT-PCR թեստը բացասական է եղել։ Բոլորին լավ օր»,- գրել Է նախագահը Twitter-ում՝ գրառմանը կցելով լուսանկար, որում բոլորին ցույց է տալիս թեստ, ժպիտ և բարձրացրած բութ մատը։
Նախագահը, ով 65 տարեկան է, ակտիվորեն քննադատում է այն դրույթները, որոնք սահմանափակում են Բրազիլիայում առևտուրը և ծառայությունները COVID-19-տարածման դեմ պայքարելու համար։
Մարտ ամսին Բոլսոնարուն հայտարարել էր, որ ոչ մի կորոնավիրուս չէր կարողանա կոտրել իրեն և ԱՀԿ-ի հայտարարած պանդեմիայի ֆոնին հիվանդությունն անվանել էր «փոքրիկ գրիպ»։
Կարծիքներ