Վթարի ենթարկված 32-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Վթարի ենթարկված 32-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Փետրվարի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար էին բախվել «Ջիպ Գրանդ Չերոկի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Փետրվարի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա վարորդ Հրայր Սահակյանը մահացել է:
Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում