Դանիայի վարչապետին հարվածած անձը ազատազրկման է դատապարտվել
Կոպենհագենի դատարանը չորս ամսվա ազատազրկման է դատապարտել Դանիայի վարչապետին հարվածած Լեհաստանի քաղաքացուն: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Հունիսի 7-ին Կոպենհագենի Կուլտորվետ հրապարակում լեհը բռունցքով հարվածել էր Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի ուսին։
Նշվում է, որ պատժաժամկետը բանտում անցկացնելուց հետո դատապարտյալը կարտաքսվի և առաջիկա վեց տարիներին իրավունք չի ունենա վերադառնալ Դանիա:39-ամյա լեհը հարձակումից անմիջապես հետո կալանավորվել էր և մինչև դատաքննությունը մնացել էր կալանքի տակ։
Հետաքննության ընթացքում նա խոստովանել է նաև այլ հանցագործություններ գործելու, այդ թվում՝ սեռական ոտնձգություններ և խարդախություններ կատարելու մասին։ Այնուհանդերձ, հարձակվողը դատարանում հայտարարել է, որ չի ընդունում մեղքը՝ նշելով, որ Ֆրեդերիկսենին հարվածելու պահին խմած է եղել, բայց ոչ հարբած։
Կարծիքներ