Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնն իրականություն է դառնում․ Ա․ Մուրադյան
ԵՊԲՀ ուռոլոգիայի եւ անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, բժիշկ Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Աշխարհին ներկայանալի ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնն իրականություն է դառնում։ Շուտով կավարտենք «Ուղեղի գերազանցության կենտրոն»-ի շինարարական աշխատանքները․ Կենտրոնը կունենա այսպիսի տեսք
Վստահ եմ, ԵՊԲՀ-ի այս Կենտրոնը կդառնա բժշկակենսաբանության նոր գիտակրթական համալիր, որտեղ երիտասարդ հետազոտողներն ու գիտնականները հնարավորություն կունենան զբաղվելու գիտական գործունեությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։
Կենտրոնը կառուցվում է Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ իրականացվող համանուն ծրագրի շրջանակներում»:
Կարծիքներ