Քաջարան-Կապան ավտոճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է Գեղի գետում․ կա տուժած

Քաջարան-Կապան ավտոճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է Գեղի գետում․ կա տուժած

Փետրվարի 17-ին՝ ժամը 17։48-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին՝ Գեղի գետի կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել Գեղի գետում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է Կապանի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում