Ուկրաինան կողմ է Թուրքիային անվտանգության երաշխավորների ցանկում ներառելուն. Չավուշօղլու
Ուկրաինան կողմ է Թուրքիային անվտանգության հնարավոր համաձայնագրի երաշխավորների ցանկում ներառելուն, իսկ Մոսկվան դրա դեմ չի առարկում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն` ամփոփելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքները:
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստան և Ուկրաինա իր կատարած այցերի արդյունքները ամրապնդել են հրադադարի հույսերը:
Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ մեծ է հավանականությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:
Կարծիքներ