Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ»

Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ»

Ընդդիմադիր կարկառուն ակտիվիստ Աշոտ Անդրեասյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը պատգամավորներից 200-300 դոլար գումար է վերցրել, որ իրենց մասին չխոսի, բայց գումարը վերցնելուց հետո խոսել է:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Անդրեասյանի հայտարարությունները ստուգելու նպատակով նրան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, առաջարկել իր հրապարակած տեղեկությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Վերջինս, սակայն, մեր տեղեկություններով, հրաժարվել է՝ ասելով, որ հաղորդում ներկայացնելու կարիք չկա, քանի որ անձամբ չի տեսել գումար տալու կամ վերցնելու դեպք:

Նա նաև ասել է, որ այդ մասին համացանցից և այլ մարդկանցից է լսել, սակայն անուններ չի հիշում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում