Զելենսկու գրասենյակում քննարկվել է Դոնբասի կարգավորման շուրջ բանակցությունների նոր ձևաչափերի գաղափարը

Զելենսկու գրասենյակում քննարկվել է Դոնբասի կարգավորման շուրջ բանակցությունների նոր ձևաչափերի գաղափարը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկել է Դոնբասում հակամարտությունը լուծելու համար արևմտյան երկրների՝ որպես միջնորդների մասնակցությամբ նոր ձևաչափեր ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի գրասենյակը:

«Հանդիպման մասնակիցները քննարկել են Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում մեր պետության գործընկեր երկրների միջնորդության հնարավոր ձևաչափերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում