ԱՄՆ-ը կամրապնդի ՆԱՏՕ-ի արևելյան թեւը՝ զինվորական տեխնիկա ուղարկելով Բալթյան երկրներ․ Reuters

ԱՄՆ-ը կամրապնդի ՆԱՏՕ-ի արևելյան թեւը՝ զինվորական տեխնիկա ուղարկելով Բալթյան երկրներ․ Reuters

Միացյալ Նահանգները Իտալիայից 800 զինծառայող կվերաբաշխի Բալթյան տարածաշրջան, ինչպես նաև մինչև ութ F-35 կտեղակայի ՆԱՏՕ-ի արևելյան թեւում: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ իշխանությունները կուղարկեն նաեւ 32 AH-64 Apache հարվածային ուղղաթիռներ։

«Այդ լրացուցիչ ուժերն ուղղվում են ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների դեմ ցանկացած հնարավոր ագրեսիան կանխելու համար»,- ասել է ամերիկացի պաշտոնյան՝ նշելով, որ ԱՄՆ-ից ոչ մի ուժ չի գործարկվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում