Թուրքիայի քիմիական գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Թուրքիայի քիմիական գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Երկուշաբթի օրը հրդեհ է բռնկվել Փամուքկալե շրջանի քիմիական գործարանում, որը գտնվում Է Թուրքիայի Դենիզլի նահանգում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Հրդեհն սկսվել է տեղական ժամանակով 12:30-ին (Երևանի ժամանակով 13:30-ին), բանուկ խճուղուց ոչ հեռու:

Դեպքի վայր Է ժամանել հրշեջների մի քանի հաշվարկ: Քիմիական նյութերի այրվելու պատճառով գործարանի շենքի վրա ծխի սև քուլաներ են կուտակվել:

Ժամանակ առ ժամանակ լսվում են պայթյուններ:

Կրակը դեռ չի հաջողվել մարել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում