ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը թույլատրող նախագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, ոորով արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը օրենքով թույլատրելի են դառնում:
«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 72 «կողմ», 1 «դեմ», 6 «ձեռնպահ» ձայներ:
Այսպիսով, թույլատրվելու է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Արտադրական կանեփը նախատեսված է բացառապես գյուղատնտեսության և արդյունաբերական նպատակներով: Արտադրական կանեփի ատադրությունը ներառում է մշակաբույսի մշակությունը և կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների վերամշակումը, որի արդյունքում ստացվում է կանաբիդոլի յուղ: Կանաբիդոլի յուղը լայն կիրառում ունի կոսմետիկ արտադրության, ինչպես նաև բժշկության ոլորտում:
Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանալու են լիցենզավորման գործունեության տեսակ: Լիցենզիաները տրամադրվելու են մինչև 10 տարի ժամանակով, սահմանվելու է պետական տուրք:
Կարծիքներ