Էրդողանը կմասնակցի Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին, որը տեղի կունենա մարտի 24-ին Բրյուսելում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Հաջորդ շաբաթ պարոն նախագահը կմասնակցի ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում իշխող կուսակցության անդամների առաջ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքով՝ գագաթնաժողովի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանին զսպելու հետագա միջոցները՝ կապված Ուկրաինայում դեռ շարունակվող ՌԴ հատուկ գործողության հետ։
Կարծիքներ