Իսպանիան հարձակողական զենք կուղարկի Ուկրաինային

Իսպանիան հարձակողական զենք կուղարկի Ուկրաինային

Իսպանիայի իշխանությունները որոշել են հարձակողական զենք մատակարարել Ուկրաինային: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին այդ մասին հայտարարել Է թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ): «Իսպանիան ուկրաինական դիմադրությանը կմատակարարի հարձակողական ռազմական նյութ,- նշել Է վարչապետը:- Մենք պետք Է եվրոպական պատասխան տանք եվրոպական սպառնալքին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան:  Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում Է ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում