Ուկրաինայում պատերազմը կարճ ժամանակում ավարտելու հավանականությունը շատ մեծ է. Ֆիցո
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կարծիքով, Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի։ Նա այս հարցում առաջընթաց է ակնկալում Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովից։
«Ուկրաինայում պատերազմը կարճ ժամանակում ավարտելու հավանականությունը շատ մեծ է: Ակնկալում եմ, որ վաղը հնարավոր կլինի ինչ-որ բան ակնարկել, քանի որ անսպասելի ի հայտ է եկել Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու թեման»,- նշել է Ֆիցոն՝ հավելելով, որ իր կարծիքով, այդ հրավերը «անվճար» չի եղել։
Կարծիքներ