Ճապոնիան մտադիր է ԱՄՆ-ից գնել մինչև 400 Tomahawk թեւավոր հրթիռ

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ԱՄՆ-ից գնել մինչև 400 Tomahawk թեւավոր հրթիռ։ Երկուշաբթի նման բացատրություն են տվել երկրի խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովի խորհրդում իշխող կուսակցությունների ներկայացուցիչները, հայտնում է Kyodo գործակալությունը ՝ հղում անելով նիստին ներկա ընդդիմադիր պատգամավորներից ստացված տեղեկատվությանը։
Ճապոնիայի կառավարությունը նախկինում միայն հայտարարել էր ԱՄՆ-ից Tomahawk հրթիռներ գնելու իր մտադրության մասին՝ հնարավոր թշնամու տարածքին, այսպես կոչված, պատասխան հարված հասցնելու ներուժ ձեռք բերելու շահերից ելնելով: Սակայն նախարարների կաբինետի ներկայացուցիչները հրաժարվել են այդ զենքերի կոնկրետ քանակ տալ՝ պատճառաբանելով գաղտնիությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Տոկիոն մտադիր է գնել մինչև 500 Tomahawk հրթիռ։
Կարծիքներ