Պետքարտուղարությունն ակնկալում է, որ Իրաքը կպատժի ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծման մեղավորներին

Պետքարտուղարությունն ակնկալում է, որ Իրաքը կպատժի ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծման մեղավորներին

Վաշինգտոնն ակնկալում է, որ իրաքյան իշխանությունները կգտնեն և կպատժեն Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծման, ինչպես նաև այլ օբյեկտների վրա հարձակումների համար պատասխանատուներին, որտեղ ամերիկացիներ են գտնվում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ։

«Իրաքի կառավարությունը բազմիցս խոստացել է ապահովել ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների և զինվորականների անվտանգությունը, որոնք երկրում են գտնվում Իրաքի հրավերով: Դա անվիճելի է, ինչպես նաև ինքնապաշտպանության մեր իրավունքը», - կարծում է ԱՄՆ ԱԳՆ-ն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում