Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել Եվրոպային պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն կարծում է, որ եվրոպական երկրները պետք է պահպանեն երկխոսությունը Ռուսաստանի հետ, որպեսզի պահպանեն ընդհանուր սպառնալիքներին համատեղ արձագանքելու ունակությունը: Այդ մասին, ինչպես գրում է ТАСС-ը՝ նա հայտարարել է ելույթ ունենալով Ֆինլանդիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի 60-ամյակի պատվին կազմակերպված արարողությանը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են զրոյական մակարդակի, իսկ գործընկերության ցանկությունը փոխարինվել է «աճող կասկածանքով և փոխադարձ մեղադրանքներով»:
Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ անկասկած կան հակասություններ կողմերի միջև, սակայն, բոլորը պետք է նայեն ամբողջ պատկերին», որպեսզի չկորցնեն «Եվրոպայում սպառնալիքներին և մարտահրավերներին» համատեղ արձագանքելու հնարավորությունը:
Կարծիքներ