Ավստրալիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի և երկրի 16 քաղաքացիների նկատմամբ

Ավստրալիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի և երկրի 16 քաղաքացիների նկատմամբ

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Ինչպես երեքշաբթի օրը հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը, ֆինանսական սահմանափակումներ կուղղվեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և երկրի 16 այլ քաղաքացիների դեմ։

ՏԱՍՍ-ի փողանցմամբ, երկրի ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ նշվում է, որ Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում նաև 10 մարդկանց նկատմամբ, որոնց դերը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում