Սեուլը Փհենյանին կոչ է անում պահպանել ապամիջուկայնացման համաձայնագրերը
Կորեայի Հանրապետությունը Հյուսիսային Կորեային կոչ է արել պահպանել միջազգային հանրության հետ նախկինում ձեռք բերված ապամիջուկայնացման համաձայնությունները։ Այս մասին երեքշաբթի օրը Սեուլում լրագրողների համար ճեպազրույցում ասել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Հարավային Կորեայի շտաբների պետերը հայտնել են, որ Հյուսիսային Կորեան Փհենյանի արվարձաններից միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, որը թռել է մոտ 270 կմ, առավելագույն բարձրությունը 560 կմ է եղել։ ԿԺԴՀ-ն նշել է, որ տարեսկզբից իններորդ հրթիռի արձակումը փորձարկում էր՝ կապված հետախուզական արբանյակի ստեղծման հետ։
Կարծիքներ