Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնություն ևս 3 հայ մարզիկ է դուրս եկել հաջորդ փուլ

Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնություն ևս 3 հայ մարզիկ է դուրս եկել հաջորդ փուլ

Հուլիսի 1-ից 12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Գարիկ Անթանոսյանն իր առաջին մենամարտը նոկաուտով հաղթանակով ավարտեց: Լիտվացի Լուկաս Դրաբվիչուսի հետ պայքարում հայ մարզիկը արդեն առաջին իսկ ռաունդում ուներ հսկայական առավելություն և բոլոր մրցավարները առավելությունը տվեցին մեր բռնցքամարտիկին: Երկրորդ ռաունդի սկզբում մեր բռնցքամարտիկը մեծացրեց ճնշումը ու երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը գտնելով, որ լիտվացի բռնցքամարտիկը իվիճակի չէ շարունակել պայքարը դադարեցրեց մենամարտը։

Այսօր մեր բռնցքամարտիկներից հաղթանակ են տոնել նաև 63 կգ քաշային Յուրա Բաբլումյանը և 75 կգ քաշային Համլետ Ադամյանը։ Նրանք այս հաղթանակների շնորհիվ դուրս եկան քառորդ եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում