Կորոնավիրուսի 22 նոր շտամ կհայտնվի. գիտնականների կանխատեսումները

Կորոնավիրուսի 22 նոր շտամ կհայտնվի. գիտնականների կանխատեսումները

Vir Biotechnology և ԱՄՆ Թեմփլի համալսարանի էվոլյուցիոն բժշկության մասնագետները կանխատեսել են կորոնավիրուսի մի քանի տասնյակ մուտացիաների ի հայտ գալը: Հետազոտությունը հրապարակվել է medRxiv պորտալում:

Գիտնականները մաթեմատիկական մոդել են մշակել, որը հնարավորություն է տալիս կանխատեսել SARS-CoV-2 սպիտակուցի փոփոխությունները:

Ըստ այդմ՝ առաջիկա 4 ամսում 22 նոր շտամ կհայտնվի, որոնք կթուլացնեն հակամարմինների պաշտպանունակությունը: Խոսքը վարակի այն տեսակների մասին է, որոնք այս ընթացքում ակտիվ տարածվել են ամբողջ աշխարհում:

Ի դեպ, գիտնականները կանխատեսել էին կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալու մասին դեռ այն ժամանակ, երբ ոչինչ հայտնի չէր հնդկական շտամի մասին: ԱՀԿ-ն  SARS-CoV-2-ի 4 շտամները դասել է առավել վտանգավորների շարքին՝  ալֆա՝ բրիտանական, բետտա՝ հարավաֆրիկյան, գամմա՝ բրազիլականմ և դելտա՝ հնդկական:  Վերջերս ի հայտ է եկել դելտա+ տեսակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում