«Ուրարտուի» 10 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ-17 հավաքական
Փետրվարի 27-ից մարտի 1-ը Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։
Ինչպես հաղորդում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը՝ Արմեն Պետրոսյանի գլխավորած հավաքական են հրավիրվել նաև երևանյան ակումբի 10 ֆուտբոլիստներ՝ Արտուշ Մանուկյանը, Հայկ Նորիկյանը, Սուրեն Վարդերեսյանը, Դավիթ Հարությունյանը, Խոսրով Ղազարյանը, Գագիկ Մելոյանը, Արամ Ազարյանը, Էրիկ Ասատրյանը, Գոռ Մանուկյանը, Սարգիս Գասպարյանը։
Ակումբը հաջողություն է մաղթելֆուտբոլիստներին հավաքականում։
Կարծիքներ