Անձնագրային և վիզաների վարչությունը կաշխատի նաև կիրակի՝ մայիսի 30-ին
2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու՝ հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2021 թվականի մայիսի 30-ին՝ կիրակի, ոչ աշխատանքային օրը՝ ժամը 10.00-ից մինչև 17.00-ը սահմանել է հերթապահություն:
Ուշադրություն՝ հերթապահությունը սահմանվել է միայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում՝ Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, շենք 17/10:
Կարծիքներ