ՌԴ-ում Չեխիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
ՌԴ-ում Չեխիայի դեսպան Վիտեզսլավ Պիվոնկան հրավիրվել է ԱԳՆ՝ ՌԴ-ի նկատմամբ Պրահայի նոր պահանջների հետ, որոնք առնչվում են 2014 թվականին Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյուններին, որոնց համար չեխական կողմը մեղադրում է ռուսական հատուկ ծառայություններին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Չեխական կողմի առաջարկն իր պահանջները քննարկելու մասին մենք, իհարկե, անընդունելի ենք համարում: Մեր վերաբերմունքն այդ քաղաքական անցուդարձին առաջիկայում կներկայացնենք Մոսկվայում չեխական դիվավանագիտական առաքելության ղեկավարին, որը հրավիրվել է Սմոլենսկյան հրապարակ»,- ասել է Զախարովան:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Չեխիայի փոխարտգործնախարար Մարտին Սմոլեկը Չեխիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զմեևսկուն դիվանագիտական բողոք է հայտնել, որով պահանջել է ամբողջությամբ փոխհատուցել պայթյունի հասցրած վնասը: Ըստ հաղորդվող տվյալների՝ չեխական իշխանությունները վնասը գնահատել են մոտ 650 մլն կրոն (25.5 մլն եվրո):
Կարծիքներ