ԱԻ նախարարի պաշտոնակատարի շնորհավորական ուղերձը ՀՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ.
«Հարգելի՛ պրն Դավթյան,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ դատախազության բոլոր աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ:
Դատախազական համակարգն իր բազմամյա փորձով և մասնագիտական բարձր որակներ ունեցող աշխատակիցների շնորհիվ նպաստում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, Սահմանադրական իրավունքի իրացմանը:
Բարձր գնահատելով ձեր դժվարին ու պատասխանատու աշխատանքը` մաղթում եմ նոր ձեռքբերումներ հետագա գործունեության մեջ և աշխատանքային անսպառ եռանդ»:
Կարծիքներ