Ռուսաստանն արտաքսում է Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի դիվանագետներին

Ռուսաստանն արտաքսում է Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի դիվանագետներին

Ռուսաստանն արտաքսում է Լատվիայի դեսպանատան երկու աշխատակցի, ինչպես նաև Լատվիայի և Էստոնիայի դեսպանությունների մեկական ներկայացուցչի՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Նրանք պետք է յոթնօրյա ժամկետում լքեն ՌԴ-ի տարածքը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են դիվանագիտական գերատեսչությունում, մարտի 26-ին Սմոլենսկի հրապարակ են կանչվել Լատվիայի դեսպան Մարիս Ռիեկտինշը, Լիտվայի դեսպան Էյտվիդաս Բայարունասը և Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պիրետ Ռեյնթամմ Բենոն:

«Դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին վճռական բողոք է ներկայացվել այդ Մերձբալթյան երկրներում Ռուսաստանի դեսպանատների աշխատակիցներին արտաքսելու սադրիչ, ոչնչով չհիմնավորված գործողությունների կապակցությամբ։

Նշվում է, որ Վիլնյուսը, Ռիգան և Տալլինը շարունակում են բացեիբաց թշնամական քաղաքականություն վարել մեր երկրի նկատմամբ՝ տվյալ դեպքում քողարկվելով Ռուսաստանի նկատմամբ Չեխիայի սանձարձակ գործողություններով։ Հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա՝ պահանջել են, որ Լիտվայի դեսպանատան երկու աշխատակից, ինչպես նաև Լատվիայի և Էստոնիայի դեսպանությունների մեկական աշխատակից յոթնօրյա ժամկետում լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում