ՌԴ-ից նավթի արտահանումը մերձավոր արտասահման առաջին կիսամյակում նվազել Է 12 տոկոսով
Ռուսաստանյան նավթի արտահանումը հեռավոր արտասահմանի երկրներ 2021 թվականի առաջին կիսամյակում կազմել Է 104,06 մլն տոննա, ինչը 12,1 տոկոսով պակաս Է 2020 թվականի համանման ցուցանիշից: Այդ մասին հաղորդվում Է ՏԷԳ-ի ԿԴՎ-ի օպերատիվ ամփոփագրում: Միջին օրական արտահանումը գրանցվել Է 4,21 բարելի մակարդակով:
Հունիսին հեռավոր արտասահման Է արտահանվել 18,49 մլն տոննա ռուսաստանյան նավթահումք: Անցալ տարվա նույն ամսվա համեմատությամբ արտահանումն աճել Է 7,8 տոկոսով: Միջին օրական արտահանումը կազմել Է 4,52 մլն բարել:
Տարեսկզբից Պրիմորսկի նավահանգստով «Տրանսնեֆտ» համակարգով բեռնառաքվել Է 16,98 մլն տոննա ռուսաստանյան նավթահումք (հունիսին 3,2 մլն տոննա):
«Ռոսնեֆտ»-ը 2021 թվականի առաջին կիսամյակում Տրանսնեֆտ» համակարգով հեռավոր արտասահման Է արտահանել 45,37 մլն տոննա (հունիսին՝ 8,7 մլնա տոննա), «Սուրգուտնեֆտեգազ»-ը՝ 12,84 մլն տոննա (2,52 մլն տոննա), ԼՈւԿՕՅԼ-ը` 8,23 մլն տոննա (1,24 մլն տոննա), «Գազպրոմ նեֆտ»-ը՝ 3,48 մլն տոննա (696,1 հազար տոննա), «Տատնեֆտ»-ը՝ 3,77 մլն տոննա (640,43 հազար տոննա):
Ղազախստանի տարանցումը 2021 թվականի առաջին կիսամյակում կազմել Է 6,73 մլն տոննա (հունիսին՝ 1,14 մլն տոննա), Թուրքմենստանինը՝ 1,05 մլն տոննա (239,85 հազար տոննա), Բելառուսին՝ը 842,3 հազար տոննա (141 հազար տոննա), Ադրբեջանինը՝ 495,55 հազար տոննա (84,9 հազար տոննա):
Ռուսաստանի նավթընկերությունները 2021 թվականի առաջին կիսամյակում նավթի մատակարարումները մերձավոր արտասահմանի երկրներ ավելացրել են 34 տոկոսով՝ մինչեւ 6,22 մլն տոննա: Արտահանումը Բելառուս աճել Է 34 տոկոսով՝ մինչեւ 6,22 մլն տոննա նավթ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ