Վարդաշեն համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել բուժամբուլատորիա

Վարդաշեն համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել բուժամբուլատորիա

Վարդաշեն համայնքում կառուցվել և այսօրվանից շահագործման է հանձնվել բուժամբուլատորիա, որը ծառայելու է նաև Գետազատ և Մրգանուշ համայնքների բնակիչներին: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից: 

 

Բնակիչների համար երկար տարիներ բարեկարգ բուժհիմնարկ ունենալու երազանքն իրականացվել է կառավարություն-մարզպետարան համագործակցության արդյունքում:

 

Բժշկական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը։

 

Նախկինում բուժամբուլատորիան գործում էր Գետազատ համայնքում, այն գտնվում էր անմխիթար վիճակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում