Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով 16 հարկանի շենք է փլուզվել

Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով 16 հարկանի շենք է փլուզվել

Գազայի կենտրոնում գտնվող 16 հարկանի շենքն ավերվել է Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով: Գնդակոծության կադրերը ուղիղ եթերում հեռարձակում է արաբական Al Jazeera հեռուստաալիքը։

Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երեք պաղեստինցի, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:

Բուրժ աշ-Շուրուք աշխույժ թաղամասում կան մի շարք հեռուստաալիքներ և տեղեկատվական հրատարակությունների գրասենյակներ, ընկերություններ, խանութներ: Սկզբում մի քանի հրթիռների ուղղակի հարվածից հետո այն մասամբ փլուզվել է։ Միայն մեկ հատված է կանգուն մնացել, սակայն այն էլ փլվել է 15 րոպե անց հաջորդած երկրորդ ռմբակոծությունից հետո։

Ինչպես հաղորդել են պաղեստինյան ԶԼՄ-ները, Իսրայելը նախօրոք զգուշացրել է տեղի բնակիչներին պլանավորվող նպատակների մասին, Այդ պատճառով մարդկանց հասցրել են անհապաղ տարհանել:

Սա արդեն երրորդ բարձրահարկ շենքն է, որը ոչնչացվել է հրթիռային հարվածներով։ Երեքշաբթի ավերվել են Բուրժ-Խանադին ՝ տասնչորսհարկանի բարձունք, ինչպես նաև Բուրժ Ալ – Ջաուհարի ութհարկանի շինությունը, որտեղ գտնվում էին «Ալ-Մամլյակա» հեռուստաալիքի գրասենյակը և Գազայի հատվածի զանգվածային լրատվության այլ միջոցներ, ինչպես նաև բնակարաններ: Շենքերում գտնվող բոլոր մարդիկ անհապաղ տարհանվել են իսրայելական կողմին տեղեկացնելուց հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում