ՀՀ ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

ՀՀ ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Ժամը 20։00-ի դրությամբ Տաշիրի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենիսի և Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում