Բայդենը մասնակցել է նորագույն «Դելավեր» միջուկային սուզանավի շահագործման հանձնման արարողությանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը շաբաթ օրը մասնակցել են ռազմածովային նավատորմի միջուկային էներգիայով աշխատող սուզանավի՝ «Դելավեր» (SSN 791) Վիրջինիայի դասի շահագործման հանձնելու արարողությանը, որի կառուցումը արժեցել է մոտ 3 միլիարդ դոլար:
Միացյալ Նահանգների նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են սուզանավի կառուցմանը, որը հագեցած է հրթիռային և տորպեդային զենքերով։ «Որպես ձեր գլխավոր հրամանատար՝ ես կարծում եմ, որ մեր սուրբ պարտքն է մարզել և զինել այն զորքերին, որոնք մենք ուղարկում ենք վտանգավոր վայրեր և հոգ տանել նրանց ու նրանց ընտանիքների մասին, երբ նրանք վերադառնան տուն», - հավելել է Բայդենը։
Կարծիքներ