Երդվում եմ՝ մինչև վերջ ձեզ հետ կլինեմ. Զուրաբիշվիլին միացել է հանրահավաքին

Երդվում եմ՝ մինչև վերջ ձեզ հետ կլինեմ. Զուրաբիշվիլին միացել է հանրահավաքին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամանել է Ռուսթավելիի պողոտա, որտեղ հասարակությունը բողոքում է ընտրությունների արդյունքների կեղծման դեմ։

 

 

Ինչպես հայտնել է տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը, Զուրաբիշվիլին, դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ևս մեկ անգամ նշել է, որ իշխանությունը գողացել է մարդկանց ձայները և փորձում է գողանալ նաև նրանց ապագան։ Զուրաբիշվիլին երդվել է, որ մինչև վերջ ժողովրդի կողքին է լինելու:

 

«Ահա այն դրոշը, որով Վրաստանը նորագույն դարաշրջանում առաջին անգամ հռչակեց ազատություն և անկախություն։ Սա այն դրոշն է, որի շարունակությունը մեր ներկայիս դրոշն է, և երկու դրոշների առաջ կարող եմ երդվել, որ ձեզ հետ եմ լինելու մինչև այս եվրոպական ճանապարհի ավարտը և մինչև հասնենք Եվրոպայի դռան առաջ, որը մեր իրական երազանքն է։

 

Մենք այլընտրանք չունենք, և մենք այլ բան չեն ուզում թողնել հաջորդ սերունդներին՝ անկախությունից, ազատությունից, եվրոպականությունից և վրացական ինքնությունից բացի, որը մեզանից անբաժան է և անչափ թանկ է»,- ասել է 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում