Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի թեկնածուների նոր ցուցակը

Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի թեկնածուների նոր ցուցակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը:

 

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով՝ Գրիգորյան Վահե, Կարապետյան Նորա, Մարգարյան Աննա»,- ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում