Արթիկում բախվել են ВАЗ 21723-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ

Արթիկում բախվել են ВАЗ 21723-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շահումյան 5 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 30-ամյա Զարզանդ Գ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և 54-ամյա Միքայել Ս.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Միքայել Ս.-ն , նրա ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 45-ամյա Նելլի Վ.-ն և 36-ամյա Քրիստինե Մ.-ն բժշկական օգնության ստանալու նպատակով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում