Ճապոնացի դերասանուհի Սայակա Կանդան մահացել է՝ ընկնելով հյուրանոցի պատուհանից
35 տարեկանում մահացել է ճապոնացի դերասանուհի և երգչուհի Սայակա Կանդան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասվում է կիրակի օրը նրա կայքում տեղադրված հաղորդագրության մեջ :
Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը , կնոջ մարմինը հայտնաբերվել է հյուսիսային Հոկայդո պրեֆեկտուրայի Սապորո քաղաքում գտնվող հյուրանոցի սենյակի պատուհանների տակ, որտեղ նա ժամանել էր երաժշտական շոուի մասնակցելու։ Ոստիկանությունը որպես հիմնական վարկած դիտարկում է ինքնասպանությունը, սակայն դեպքի հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։ Դերասանուհու սենյակը 14-րդ հարկում էր։
Լայն տարածում գտավ Կանդան այն բանից հետո, երբ նա հնչյունավորեց Աննային Դիսնեյի Frozen մուլտֆիլմի ճապոնական տարբերակում (2013):
Կարծիքներ