Մալայզիայի վարչապետը հրամայել էզինված ուժեր ուղարկել երկրի արևմուտք հզոր ջրհեղեղների պատճառով
Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբը զինված ուժերի և ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներին հրամայել է մարդասիրական օգնություն ցուցաբերել տեղումների հետ կապված, որոնք կիրակի օրը երկրի արևմուտքում ուժեղանալուեն։ Այս մասին հայտնում էՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Straits Times-ին։
Վարչապետը ոստիկանության գլխավոր տեսուչին և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին հանձնարարել է լրացուցիչ ուժեր ուղարկել ջրհեղեղից առավել տուժած շրջաններ, հատկապես՝ Սելանգոր նահանգ, որն ամենախիտ բնակեցվածն է։
Ինչպես հաղորդում է BERNAMA-ն , շաբաթ գիշերը տարհանման կետեր են տեղափոխվել ավելի քան 11 հազար տեղացիներ։ Վերջին 40 տարվա ամենասարսափելի ջրհեղեղները առնվազն երկու մարդու կյանք են խլել։
Կարծիքներ