Լիահույս եմ, որ մեր բարեկամության ավանդական կապերը կշարունակեն ամրապնդվել. Եգիպտոսի նախագահի շնորհավորական ուղերձը

Լիահույս եմ, որ մեր բարեկամության ավանդական կապերը կշարունակեն ամրապնդվել. Եգիպտոսի նախագահի շնորհավորական ուղերձը

Հայաստանի Հանրապետւթյան անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Անկախության օրվա առթիվ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին եմ հղում իմ սրտագին ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:

Լիահույս եմ, որ մեր բարեկամության արժեքավոր ավանդական կապերը և բազմակողմանի համագործակցությունն առաջիկա տարիներին կշարունակեն ամրապնդվել տարբեր ոլորտներում՝ ի նպաստ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- ասվում է նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում