Սուեզի ջրանցքի բացման գործողությունը կտեւի առնվազն մինչեւ մարտի 31-ը. Bloomberg
Սուեզի ջրանցքով երթեւեկության վերականգնման գործողությունը կտեւի առնվազն մինչեւ հաջորդ չորեքշաբթի: Մարտի 26-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբուրներ:
Գործակալության տվյալներով՝ բեռնարկղանավը ծանծաղուտից հանելու համար կպահանջվի մեծ ծավալի ավազ հեռացնել:
Սուեզի ջրանցքի վարչության՝ մարտի լույս 26-ի գիշերը տարածված հայտարարության մեջ ասված Է մինչեւ 20 հազար խորանարդ մետր ավազ հեռացնելու անհրաժեշտության մասին:
Ինչպես նշում Է գործակալությունը, սկզբնապես սպասվում Էր, որ փրկարարական միջոցառումները կտեւեն շուրջ երեք օր:
Սուեզի ջրանցքով Է անցնում բեռնափոխադրումների համաշխարհային հոսքի 12 տոկոսը, այն նաեւ նավթի համաշխարհային լցանավային փոխադրումների առավել բեռնված ջրային մայրուղիներից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ