Քիմ Քարդաշյանը Քայլի Ջեներին շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ ու արխիվային կադրեր հրապարակել

Քիմ Քարդաշյանը Քայլի Ջեներին շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ ու արխիվային կադրեր հրապարակել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում շնորհավորել է կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների ծննդյան տարեդարձը:

«Փոքրիկս, չեմ կարող հավատալ, որ 23 տարեկան ես: Աշխարհի ամենաուրախ ու հավատարիմ մարդ, ես քեզ պատկերացրածիցդ էլ շատ եմ սիրում»,-սիրել է Քարդաշյանը:

Նա նաև նշել է, որ Քայլիի հետ բազմաթիվ  արխիվային լուսանկարներն իրեն հաճելի հուշերի գիրկն են գցում:

Մինչդեռ ինքը՝ հոբելյարը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շնորհակալ է Աստծուն ևս մեկ տարվա համար:

«23. շնորհակալ եմ տեր Աստված ևս մի տարվա համար. օրհնանքներ ու դասեր. ես պատրաստ եմ այդ ամենին և այնքան երախտապարտ»,-գրել է Ջեները:

Նշենք, որ Քայլի Ջեները երկու տարի անընդմեջ Forbes հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ «ինքնաշեն» (self-made) միլիարդատիրուհին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում