Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզում

Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզում

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում անհայտ վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 55-60 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում