ԱՄՆ-ը կրկին հարվածներ է հասցրել Եմենին

ԱՄՆ-ը կրկին հարվածներ է հասցրել Եմենին

 ԱՄՆ զինուժը հերթական հարվածն է հասցրել Եմենի տարածքին, հարձակման թիրախը եղել է Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների թեւավոր հրթիռը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Փետրվարի 4-ին, Սանայի ժամանակով ժամը 04:00-ին, CENTCOM-ի ուժերը, ինքնապաշտպանության համար հարձակվել են հութիների հականավային թեւավոր հրթիռի վրա, որը պատրաստ էր արձակվել Կարմիր ծովում գտնվող նավերի վրա: ԱՄՆ զինվորականները վերահսկում են Եմենի տարածքը և պարզել են, որ այն անմիջական վտանգ է ներկայացնում տարածաշրջանում առևտրային և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի համար», - ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X (նախկին Twitter):

Շաբաթ օրը CENTCOM-ը հայտնել է նաև Եմենում հութիների վեց հականավային թեւավոր հրթիռների ոչնչացման մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում