Ադրբեջանն իրավական օգնության հարցում է ուղարկել Ռուսաստանին Հայաստանի օդային տարածքում խոցված Մի-24 ուղղաթիռի գործով
Բաքուն դիմում է ուղարկել Մոսկվային ռուսական Մի-24 խոցված ուղղաթիռի մասին գործով իրավական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:
«Ներկա պահին նշված քրեական գործով ինտենսիվ քննչական օպերատիվ միջոցառումներ են իրականացվում: … Միջնորդագրի արդյունքներից հետո կապահովվի վերոնշյալ քրեական գործով օրինական որոշման կայացումը»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 9-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Մի-24 ռազմական ուղղաթիռը խոցել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս ընկած հատվածում: Կատարվածի հետևանքով անձնակազմի երկու անդամներ մահացել են, ևս մեկը ծանր վնասվածքներ է ստացել: Բաքուն խոստովանել է, որ ռուսական ուղղաթիռը պատահաբար է խոցել: Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածքով:
Կարծիքներ