Հայտնի է՝ ով կարող է փոխարինել Զիդանին Ռեալի ղեկին

Հայտնի է՝ ով կարող է փոխարինել Զիդանին Ռեալի ղեկին

Զինեդին Զիդանը կարող է հեռանալ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Ինչպես հաղորդում է ESPN Argentina-ն՝ նրան կարող է փոխարինել Մարսելո Գալյարդոն, որը հիմա գլխավորում է «Ռիվեր Փլեյթը»։ Նշվում է, որ հենց արգենտինացուն է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ուզում տեսնել թիմում։

«Ռիվեր Փլեյթի» հետ Գալյարդոն երկու անգամ նվաճել է Լիբերտադորեսի Գավաթը, երեք անգամ՝ Արգենտինայի Գավաթը, ինչպես նաև այլ տիտղոսներ։ Նա երկու անգամ ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույ մարզիչ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում