Խոյ համայնքի Գեղակերտի վթարային դպրոցում շինաշխատանքներ կմեկնարկեն. դասերը կշարունակվեն այլ ուսհաստատությունում

Խոյ համայնքի Գեղակերտի վթարային դպրոցում շինաշխատանքներ կմեկնարկեն. դասերը կշարունակվեն այլ ուսհաստատությունում

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն շխատանքային օրվա ավարտին այցելել է Խոյ համայնքի Գեղակերտ և Ծիածան գյուղերի միջնակարգ դպրոցներ:
Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի և ոլորտային պատասխանատուների հետ շրջել է Գեղակերտի վթարային դպրոցում, ծանոթացել առկա խնդիրներին:

ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում Գեղակերտի միջնակարգ դպրոցն ընդգրկված է:

Պատվիրատուն հանդիսանում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն:

Կառուցվելու է 350 աշակերտի համար նախատեսված ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց:

Շինարարական աշխատանքների ընթացքում Գեղակերտի միջնակարգ դպրոցի ուսումնական գործընթացը բնականոն շարունակելու նպատակով տեղափոխվելու է Ծիածանի միջնակարգ դպրոց, որին ՀՀ կառավարությունը 18.5 մլն դրամ գումար է հատկացրել՝ դպրոցի շենքի 2–րդ հարկի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար:

Մարզպետն այցելել է նաև Ծիածանի միջնակարգ դպրոց, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև աշխատանքների ավարտման ժամկետներին:

Քննարկվել են դպրոցների գործունեության հետ կապված առաջիկա անելիքները, աշխատանքային այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում