Ներառական կրթության ուսումնական ձեռնարկները հասանելի են էլեկտրոնային տարբերակով

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից 2022 թվականին մշակվել են աշխատանքային գիրք-տետրեր, ուսուցչի մեթոդական ուղեցույցներ ու ձեռնարկներ, որոնք արդեն հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով:
Նպատակն է հանրապետության ուսումնական հաստատությունների ֆիզիկական և կրթական միջավայրը հավասարապես հասանելի դարձնել բոլոր երեխաների համար, նպաստել կրթության որակի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը՝ ներգրավելով այս գործում անելիք ունեցող բոլոր կառույցներին, հաստատություններին ու անձանց։
Կարծիքներ