Երեւանում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի աղջկա դին
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նավասարդյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել է ատրճանակ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը Ժ.Հ.-ն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է:
Ատրճանակը, որը հայտնաբերվել է, որպես պարգևատրում, տրված է նրա հորը: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե՝ սպանություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:
Կարծիքներ