ԱԱԾ-ն կազմակերպում է ՀՀ քաղաքացիների անվճար բարձրագույն ուսուցում արտերկրում՝ ՏՏ և կիբեռանվտանգության ոլորտներում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելով ազգային անվտանգության մարմիններում բարձրակարգ կադրերով համալրելու գործընթացը՝ կազմակերպում է ՀՀ քաղաքացիների ուսուցում ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտներում։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության կրիպտոգրաֆիայի, կապի և ինֆորմատիկայի ինստիտուտում (ք. Մոսկվա) դիմորդներն ուսումը կարող են շարունակել «կրիպտոգրաֆիա» մասնագիտությամբ, իսկ ՌԴ պահպանության դաշնային ծառայության ակադեմիայում (ք. Օրյոլ)՝ «հատուկ կապի տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաներ և համակարգեր» մասնագիտությամբ: Ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են ինժեների որակավորում, որից հետո նրանց շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում և նրանք անցնում են ծառայության ՀՀ ԱԱԾ-ում, այդ թվում նաև՝ օպերատիվ ստորաբաժանումներում:
Մանրամասների համար կարող են դիմել մինչև մարտի 15-ը հետևյալ հեռախոսահամարով՝ 015–57–98–34 կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Կարծիքներ