ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 646 երեխա արդեն տեղավորվել է Հայաստանի տարբեր դպրոցներում

ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 646 երեխա արդեն տեղավորվել է Հայաստանի տարբեր դպրոցներում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 հազար 646 երեխա արդեն տեղավորվել է Հայաստանի տարբեր դպրոցներում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 21 հազարից ավելի դպրոցական։

«Մեր աշխատանքները շարունակվում են, որպեսզի բոլոր երեխաները լինեն դպրոցներում»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց, թե պլանավորել են երեխաների ավելի համաչափ տեղաբաշխվածություն, որ ֆինանսական հարցերն էլ ավելի ճիշտ կառավարեն:

«Ի սկզբանե երեխաները պետք է ընդունվեն այն դպրոցները, որոնք գերծանրաբեռնված են ու որտեղ կան ազատ տեղեր, եթե տվյալ բնակավայրի միակ դպրոցը չէ կամ, եթե տվյալ բնակավայրում բոլոր դպրոցները ծանրաբեռնված չեն, մնացած բոլոր դեպքերում փորձել ենք հնարավորինս համաչափ բաշխել, որ համակարգի վրա ծանրաբեռնվածությունն ավելի համաչափ լինի»,- ասաց Անդրեասյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում