Ծառուկյանի որդին անվտանգության աշխատողներին դրդել է հափշտակել խաղատան տեսախցիկների ձայնագրությունը

Ծառուկյանի որդին անվտանգության աշխատողներին դրդել է հափշտակել խաղատան տեսախցիկների ձայնագրությունը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու մասնակցությամբ ամիսներ առաջ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության գործից մանրամասներ է ներկայացրել գործը հսկող դատախազը:

«Լուրեր»-ի հետ զրույցում Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գոռ Խանզադյանն ասել է, որ դեպքի օրը Նվեր Ծառուկյանն իր անվտանգության աշխատակիցների հետ գնացել է նշված խաղատուն, կատարել խաղադրույքներ, որից հետո վիճաբանել է խաղատան աշխատակիցների հետ, վնասել գույքը, այնուհետ կայանատեղիում և բակային հատվածում արձակել է մի քանի կրակոց և հեռացել:

Ըստ Գոռ Խանզադյանի, Ծառուկյանի որդու անվտանգության աշխատակիցները բացահայտ հափշտակել են խաղատան տեսախցիկների ձայնագրությունը՝ միջադեպի հանգամանքները թաքցնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում