Ադրբեջանը հետաքրքրված է Թուրքիայի հետ գազային հանգույցի նախագծով. Պուտին
Թուրքիայում գազային հանգույցի նախագիծն առաջին փուլում նախատեսում է դեպի Եվրոպա գազի առևտրի էլեկտրոնային հարթակի ստեղծում։ Եվրոպայում բոլորը, ովքեր ցանկանում են ձեռք բերել ռուսական ռեսուրսներ, շահագրգռված են այս նախագծով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Սրանով հետաքրքրված են բոլորը՝ մենք, մեր թուրք ընկերները, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել մեր ռեսուրսները եվրոպական մայրցամաքում։ Այսօր մենք այնտեղ՝ Թուրքիայի տարածքով գազ ենք մատակարարում երկու երթուղիով՝ «Թուրքական հոսքով» և «Կապույտ հոսքով», որոնք աշխատում են արդյունավետ և ամբողջությամբ լցված են: Սկզբունքորեն, մենք գաղափարներ ունենք ընդլայնելու այդ հնարավորությունները, բայց, կրկնում եմ, առաջին փուլն էլեկտրոնային առևտրի հարթակի ստեղծումն է»,- ասել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում գազային հաբի նախագծի նկատմամբ, և հույս է հայտնել, որ մյուս շահագրգիռ երկրները նույնպես կմիանան այդ նախագծին։
Կարծիքներ